Բելգիայի սենատի սոցիալական և արդարադատության հանձնաժողովի համատեղ նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվել է անչափահասների էֆտանազիայի վերաբերյալ օրինագիծ:
Ինչպես բացատրում են նախագծի հեղինակները, խոսքը հատուկ չբուժվող հիվանդությունների մասին է, երբ հոգեբանական փորձաքննությունը հաստատում է, որ հիվանդն ընդունակ է որոշումներ կայացնել:
Այն անչափահասները, ովքեր ստիպված են բախվել անտանելի ու անբուժելի ֆիզիկական տառապանքների, կարող են հիվանդության վերջին փուլում օգտվել էֆտանազիայի իրավունքից՝ բուժաշխատակիցների ներկայությամբ և ծնողների համաձայնության դեպքում՝ հաղորդում է Интерфакс-ը:
Հիմա այդ որոշումը պետք է հաստատվի սենատում:








































