Թաիլանդի մայրաքաղաքում սրճարան է բացվել, որի այցելուները կկարողանան դագաղում հանգստանալ։ Բանգկոկում գտնվող «Մահվան գիտակցություն» կոչվող հաստատությունը հաճախորդներին առաջարկում է մտորել կյանքի վերջին օրերի մասին և, հնարավոր է, հանգել եզրակացության, որ պետք է ապրել ըստ հաճույքի, գրում է The Sun-ը։

Հյուրերին դիմավորում է աթոռին նստած կմախքը։ Հաջորդ անակնկալը ճաշացանկում է՝ «Մահ» կամ «Տանջանք» անվանումով կոկտեյլները։ Բացի այդ, հաճախորդներին առաջարկում են մի քանի րոպե դագաղում պառկել՝ սեփական մահվան մասին մտածելու համար։ Նման քայլի դիմողը ըմպելիքները զեղչված գներով կվայելի։

Սրճարանի սեփականատեր Վիրանաթ Ռոյնապրապան հույս ունի, որ իր հաստատությունն այցելուներին իսկապես կօգնի մտածել իրենց վերջին օրերի մասին և վերաարժեվորել կյանքը։









































