FBI-ի նախկին ղեկավար Ջեյմս Քոմին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին «բարոյապես անպիտան» է անվանել պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար։ Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում։
«Ես չեմ կարծում, որ բժշկական տեսանկյունից նա չի կարող նախագահ դառնալ։ Ես կարծում եմ, որ նա բարոյապես պիտանի չէ նախագահ դառնալու համար»,-հայտարարել է Քոմին։
Քոմին նաև ասել է, որ Թրամփին ստախոս է համարում, քանի որ ԱՄՆ առաջնորդը մշտապես անտեսում է փաստերը։ Դրա վառ օրինակն է այն, որ Թրամփն ասել է, թե իր երդմնակալության արարողության ժամանակ ավելի շատ մարդ է եղել, քան նրա նախորդի։ Քոմիի կարծիքով՝ դա ճիշտ չէ։







































