Դեկտեմբերի 8-ի սպասվելիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար պետբյուջեից մոտ 43.5 մլն դրամ կծախսվի: Այս գումարից 41 մլն 66 հազար 150 դրամը կհատկացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ 2 մլն 536 հազար 804 դրամը՝ Ոստիկանությանը: Հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:
Դեկտեմբերի 8-ին կայանալու են Արագածոտնի մարզի Սուսեր գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Պարտիզակ գյուղական համայնքի ավագանու անդամների, Արարատի մարզի Այնթափ, Դարակերտ, Ջրահովիտ, Այգավան գյուղական համայնքների ղեկավարների, Լանջառ գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղական համայնքի ղեկավարի, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքային համայնքի ավագանու անդամների, Շիրակի մարզի Ջաջուռավան, Ձիթհանքով գյուղական համայնքների ղեկավարների, Սյունիք մարզի Ճակատեն գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Վայոց Ձորի մարզի Գնիշիկ գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունները:







































