Բրիտանական Wealthinsight ուսումնասիրությունների կենտրոնը հարուստների համար նախատեսված Spear’s ամսագրի պատվերով հաշվել է միլիոնատեր կանանց թիվը տարբեր երկրներում: Միլիոնատեր կանանց թվով առաջին տեղում Պորտուգալիան է, որտեղ նրանք կազմում են երկրի միլիոնատերերի 23,8 %-ը, երկրորդ տեղում Ֆիլիպիններն է՝ 21 %, երրորդ տեղը բաժին է հասել Պերուին՝ 18,3 %: Շվեյցարիան զիջել է Նորվեգիային (12,1 %), սակայն առաջ է անցել Բրիտանիայից (11,4%), հաղորդում է Наша газета հրատարակչությունը:
Հատկանշական է, որ Գերմանիայում, որտեղ ամենուր հնչում է սեռերի հավասարության մասին, կանայք երկրի միլիոնատերերի 9,6 %-ն են կազմում: Իսկ Ֆրանսիայում այդ ցուցանիշն էլ ավելի ցածր է՝ 8,5 %:
Ցուցակի վերջին տեղերը զբաղեցնում են Ռուսաստանը (5,7 %), Մեքսիկան (5,3 %), Սաուդյան Արաբիան (3,8 %) և Ճապոնիան (3,7 %):











































