Ի՞նչ տպավորություններ ունեք այս մի քանի օրվա հանրահավաքների հետ կապված «Առաջին լրատվական»-ի հարցին ազատամարտիկ, ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանն ասաց․ «Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն, յուրաքանչյուր ակտիվ քաղաքական գործիչ իր ձևով է տեսնում, թե ոնց ճիշտ կլիներ, որ լիներ, թերությունները կողքից ավելի լավ են երևում, բայց ես կուզեի կանգ առնել նվաճումների վրա՝ քան թերությունների։ Նվաճումն այն է, որ տարբեր քաղաքական ուժերի, տարբեր ակտիվիստների կողմից իրար ընդառաջ գնալու քայլեր են արվում»։
Ազատամարտիկը հավելեց․ «Պատը, որը պետք է ջարդվի, շատ հաստ է։ Մենք դա գիտենք։ Այս երեսուն տարվա ընթացքում մենք փորել ենք այդ պատը, բայց չգիտենք՝ դեռ շատ է մնացել դրան, թե ոչ։ Այնպես որ, կանխագուշակել պետք չէ, ընդամենը պետք է գործել»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































