Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Զսպանակի բացվելուց հարվածն ավելի ցավոտ է լինելու. ՀԺԿ-ն մասնակցում է Փաշինյանի հանրահավքներին

Հայ ազգային կոնգրեսի գործընկեր ՀԺԿ-ի անդամները այս օրերին ակտիվորեն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքներին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ վարչության անդամ Գրիգոր Հարությունյանը։ Վերջինս ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի հնարավորություն է տեսնում։ «Իհարկե։ Ամեն ինչ էլ հնարավոր է»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀԺԿ-ի մոտեցումն էլ է դրական տեղի ուենցող իրադարձություններին։ «Մենք միշտ էլ ասել ենք և ասում ենք, որ մեր համակիրները մասնակցություն կունենան այն պրոցեսներին, որը կբերի երկրում օրինականության վերականգնմանը։ Երկրորդ կարծիք լինել չի կարող»,-ասաց Հարությունյանը։

Հարցին, այսինքն ՀԺԿ-ն կմիանա Փաշինյանին և կմասնակցի հանրահավաքներին. «Հիմա էլ մեր համակիրները, մեր ակտիվը մասնկցում է հանրահավքների։ Կուսակցության ներսում առանձին քննարկում չի եղել միանալու հետ կապված, բայց մեր ակտիվը, ընդդիմադիր զանգվածը մասնակցում է այս պրոցեսներին»,-ասաց ՀԺԿ վարչության անդամը։

Գրիգոր Հարությունյանը նշեց, որ պայքարի համար Փաշինյանի ընտրած անհնազանդության քայլերը լիովին ընդունելի են.«Բոլոր մեթոդներով փորձվել է երկրում սահմանադրական կարգ վերականգնելու համար։ Տարիներ շարունակ հասարակությունը, ընդդիմադիր քաղաքական ուժերը տեսել են, որ իշխանությունը մեզմ ասած՝ թքած ունի սահմանադրության վրա, սահմանադրական ճանապորհով փոփոխություններ անցկացնելու վրա։ Դրա համար այն, ինչ այսօր կատարվում է, դրանում ոչ մի հակասահմանադրական բան չկա։ Հանրահավաք է, մարդիկ դուրս են եկել ցույցի, դա նրանց իրավունքն է։ Անհնազանդության գործողությունները՝ ևս։ Եթե համեմատելու լինենք իշխանության կատարած հակասահմանադրական գործողությունների հետ, սրանք մեղմ քայլեր են»,-ընդգծեց Գրիգոր Հարությունյանը։

Նա նշեց, որ ժողովուրդը պետք է շատ ավելի ակտիվ լինի, քանի որ փոփոխությունները հնարավոր են միայն մեծ զանգվածների դեպքում.«Բայց ժողովուրդը տարիների ընթացքում իշխանության ջանքերով դարձել է ամորֆ, ոչինչ չորոշող, օրվա հարց լուծող, ոստիկանական համակարգի տակ գտնվող, ոստիկանական պետությունում ապրող ժողովրդի։ Դուրս եկեք փողոց՝ մեկ կիլոմետրի վրա 10 ոստիկան կա։ Ոստիկանական պետությունում ուրիշ բան չի կարող լինել։ Բայց ամեն ինչին չափ ու սահման գոյություն ունի։ Զսպանակը որ սեղմվում է, կամ ջարդվում է, կամ միանգամից բացվում է։ Իշխանություններն էլ պետք է հասկանան, որ ցանկացած պահի այդ զսպանակը կարող է բացվել, այլ ոչ թե ջարդվել։ Իսկ բացվելուց հարվածն ավելի ուժեղ կլինի»,-եզրափակեց Հարությունյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում