Ճապոնիայում շունը վազել է մեքենայի ետևից, որը լուսանկարներ էր անում Google Maps-ի համար, և հայտնվել է բոլոր լուսանկարներում: Այս մասին գրում է Metro-ն:
Զվարճալի շնիկին նկատել են Կոհոսիմա պրեֆեկտուրայի բնակիչները և դրանով կիսվել սոցցանցերում: Շունը պաշտպանում էր նավակը, երբ ուշադրություն է դարձրել Google Maps-ի մոտեցող ավտոմեքենայի վրա: Նա շատ երկար հետապնդել է ավտոմեքենան:
Ցանցի օգտատերերին ոչ միշտ է հաջողվում Google-ի քարտեզի վրա նույնականացնել օբյեկտները:










































