Saturday, 20 06 2026
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները

«Ռուսաստանի տնտեսությունը դեֆոլտի չի գնա․ ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործիքակազմը բավարար չէ»

«Այդ  պատժամիջոցների հիմքը բացառապես քաղաքական տրամադրություններն են և առաջիկայում այո, ցանկացած անգամ փոքր միջադեպ կարող է բերել պատժամիջոցների ավելի մեծ  խմբաքանակի, իսկ ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկման ու ռուսական տնտեսության իրավիճակին, ապա ճեմ կարծում, որ  ապրիլի 9-ին ֆոնդային բորսաներում տեղի ունեցած իրադարձությունները կարելի է  համարել աննախադեպ վերջին տարիների համար, քանի որ սկսած 2014թ-ից ռուսական ֆոնդային և արժութային շուկայում նմանատիպ տատանումներ եղել են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման  ազդեցությունը  Ռուսաստանի տնտեսության վրա և  պաշտոնական Վաշինգտոնի կողմից  Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների մասին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ապրիլի 6-ին նոր  պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների ու ընկերությունների նկատմամբ․ հրապարակված ցուցակում հայտնված մարդկանց մուտքը ԱՄՆ արգելվում է, սառեցվում են նրանց բոլոր հաշիվները Միացյալ Նահանգներում, ամերիկյան ընկերություններին էլ արգելվում է որևէ գործ ունենալ ցուցակում հայտնված մարդկանց և ընկերությունների հետ։ Բացի դա, պատժամիջոցների հետևանքով վերջին օրերին կտրուկ արժեզրկվել է նաև ռուսական արտարժույթը՝ ռուբլին։

Տնտեսագետի պնդմամբ՝  սահմանված այս պատժամիջոցները  և այդ ցանկում հայտնված  ռուսական ընկերությունների  ներառումը  դեռևս հիմք չէ կարծելու, որ առաջիկայում Ռուսաստանի տնտեսությունն առաջիկա ամիսներին գնում է դեպի կործանման․ «Խնդիրներ՝ այո, կարող են առաջանալ, տարբեր ընկերություններ՝ թե մասնավոր, թե պետական կարող են փակվել, սնանկանալ, օտարերկրյա ներդրողները կարող են դուրս գալ Ռուսաստանից, սակայն որ Ռուսաստանն ունենա բյուջետային խնդիրներ և գնա դեպի դեֆոլտ՝ ես չեմ տեսնում,  համենայնդեպս,  գոնե այս պահի դրությամբ դրան հասնելու համար ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կիրառվող գործիքները բավարար չեն»,-հավելեց Առաքելյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում