ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Քրիստինե Մկոյանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 15-ի եզրակացությունը` որոշում եմ. Քրիստինե Մկոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները»:





































