Քենինգսթոնի պալատում բարեգործական համերգ է տեղի ունեցել, որի հասույթն ուղղվելու է անտուն դեռահասների օգնությանը: Համերգի ժամանակ անսպասելի բեմ է բարձրացել արքայազն Ուիլյամը՝ Թեյլոր Սվիֆթի ու Ջոն Բոն Ջովիի հետ կատարելու երգ, հայտնում Associated Press-ը:
Տրիոն կատարել է Բոն Ջովիի հայտնի Living on a prayer երգը:
Հավաքված դրամական միջոցներն ուղղվելու են Centrepoint հիմնադրամի հաշվին, որն օգնում է անտուն դեռահասներին: Համերգի տոմսն արժեցել է 500 ֆունտ սթեռլինգ: Սրահում ներկա է եղել 600 հյուր:









































