Ջեյ Լենոյի երեկոյան թոք-շոուի ժամանակ հայտնի հոլիվուդյան ռեժիսորը մի քանի բառով պատմել է իր ապագա ֆիլմի մասին՝ հայտնում է filmpro.ru-ն:
Տարանտինոն նշել է, որ արդեն մի քանի տարի ինքը փոխել է աշխատանքային սեփական ռեժիմը՝ սցենարներ գրելու համար:
Քվենտին Տարանտինոյի հաջորդ ֆիլմը կլինի վեսթերն: Նա միայն այդքանն է ասել ֆիլմի մասին: «Ես այնքան հաճույք եմ ստացել «Ջանգոն ազատագրված է» ֆիլմի նկարահանումներից, որ որոշեցի ևս մեկ ֆիլմ նկարահանել այդ ժանրում»,- ասել է ռեժիսորը:
Նա նշել է, որ նոր ֆիլմը ոչ մի նմանություն չունի «Ջանգոն ազատագրված է» վեսթերնի հետ, որը նրան բերել է երկրորդ «Օսկար» արձանիկը՝ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում:








































