Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն ուզում է Նիկոլ Փաշինյանը ճշգրտում մտցնի իր ասածների մեջ․ «Եթե մենք պայքարում ենք Սերժ Սարգսյանի դեմ, Սերժ Սարգսյանը ռուսների սովորական խամաճիկն է։ Նրան փոխեցինք, դրեցինք Կարեն Կարապետյանին, դրանից ի՞նչ է փոխվելու, չէ՞ որ նրանք ռուսական ցարի «նամեստնիկներն» են։ Այսօր ցարական Ռուսաստանը դարձյալ ճնշումներ է գործադրում մեզ վրա այն աստիճանի, որ նրանց կաթողիկոսը՝ գլխավոր տերտերը, ասաց՝ նախկինում և հիմա Թուրքիայում ազգային փոքրամասնություններին չեն ճնշել»,-ասաց Ռուբեն Հախվերդյանը։
«Նիկոլ, նստիր քո տեղում, պայքարիր խորհրդարանում, բայց եթե Սերժին փոխեցինք, մի՞թե նրա փոխարեն ռուսական կայսրությունը իր էմիսարներից որևէ մեկին չի դնի»,-շարունակեց Ռուբեն Հախվերդյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։








































