Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքի ոստիկանությունը օգնել է 3 անչափահասների, որոնց սեփական ծնողները անազատության մեջ են պահել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նրանց տվյալով՝ 13 ու 14 տարեկան քույրերին հաջողվել է փախչել տնից և օգնություն խնդրել հարևաններից:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որը Սոֆիա ու Ֆերնանդո Ռիխտերների տանը հայտնաբերել է նրանց 17-ամյա դստերը՝ սենյակում փակված, հայտնում է ITAR-TASS-ը:
Իրավապահների խոսքով՝ երեխաներն ապրել են սարսափելի պայմաններում՝ մատչում չունենալով լոգարանին ու սնունդ են ստացել միայն օրական 1 անգամ:
Երեխաների մայրն ու խորթ հայրը կալանավորված են, նրանց առաջադրվել է 10-ից ավելի մեղադրանք:









































