Թաիլանդի հատուկ հետաքննությունների բաժնի աշխատակիցներին տարհանել են հակակառավարական ցույցերի պատճառով:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հարյուրավոր մարդիկ շրջափակել են շենքը՝ պահանջելով երկրի վարչապետի հրաժարականը:
Հաղորդվում է, որ հատուկ հետաքննությունների բաժնին հաճախ մեղադրում են ընդդիմադիրների դեմ գաղտնի հետաքննություն անցկացնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դաձել, որ չորեքշաբթի ցուցարարները նախատեսում են խափանել 14 նախարարությունների աշխատանքը: Զանգվածային ցույցերի պատճառներից մեկն էլ կառավարության կողմից ընդունված համաներման մասին օրինագիծն է:
Ընդդիմությունը կարծում է, որ օրինագիծը թույլ կտա երկիր վերադառնալ տապալված նախկին վարչապետին, որը գործող վարչապետ Յնգլակ Չինավատի եղբայրն է:










































