Saturday, 27 06 2026
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Գլխավոր դատախազությունը առաջիկա օրերին ընթացք կտա Էդմոնդ Խուդյանի դիմումին

ՀՀ գլխավոր դատախազությունը առաջիկա օրերին պատշաճ ընթացք կտա շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի նամակին: Այս մասին օրեր առաջ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությանը հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Ըստ Տոնոյանի՝ Էդմոնդ Խուդյանի դիմումում մատնանշված հանգամանքները մանրամասն ուսումնասիրության կարիք ունեին, իսկ նման ծավալի ուսումնասիրությունները դատախազությյունը կատարում է մեկամսյա ժամկետում:

Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարարը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մակագրված իր դիմումով նորանշանակ դատախազի ուշադրությունն էր հրավիրել ներկայումս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում գտնվող գործի վրա, որով առ այսօր դատախազների կողմից հովանավորչություն է իրականացվում Ղևոնդ Ղալումյանի նկատմամբ: Խոսքը վերաբերում է ինչպես այս գործով ի սկզբանե հսկող դատախազ հանդիսացած Արման Հակոբյանին, այնպես էլ՝ դատական փուլում վերջինիս փոխարինած դատախազ Լևոն Չարխիֆալակյանին: Նրանց գործողությունների արդյունքում, ճիշտ այնպես, ինչպես շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հանցանք կատարած մի քանի անձինք մեղադրյալի փոխարեն վկայի կարգավիճակում մնացին, իսկ գործարար Էդմոնդ Խուդյանի /վկա/ անունը անհիմն դրվեց կեղծ մեղադրանքի կողքին, թեև նրան մեղադրանք չի առաջադրվել: Գործարարը բազմիցս նշել է, որ այս շինծու մեղադրանքի տեքստում ի սկզբանե մի միտում կա. դատախազությունն ամեն գնով հովանավորում է խարդախ գործարքի իրական հասցեատերերին և «Էդուարդ Եսայանը գործել է Էդմոնդ Խուդյանի օգտին» զրպարտիչ փաստի արձանագրմամբ դատավճիռ կկայացվի, իսկ այնուհետև այն կօգտագործվի Գյուլխասյանին և Մաշտոցի 33-ի այլ խաբված գնորդներին իր դեմ ուղղելու համար:

Քանի որ Էդմոնդ Խուդյանի կողմից դախախազ Կոստանյանին դիմումն ուղարկվել է հոկտեմբերի 31-ին, առաջիկա օրերին կլրանա նշված մեկամսյա ժամկետը և գործարարը հույս ունի ականատես լինել դախատախազություն կոնկրետ գործողություններին՝ մատնանշված ապօրինությունների ուղղությամբ:

Սակայն ցավալի է, որ դատախազությունը չի փորձում այս գործով ավելի օպերատիվ լինել այն առումով, որ ներկայացված գործով դատարանը գուցե մինչ դատախազության կողմից արձագանքելը ապօրինի մի վճիռ կայացնի:

Հիշեցնենք, որ տուժած գնորդի գործով դատական հաջորդ նիստը նշանակված է նոյմբերի 29-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում