Ամերիկյան առևտրի կենտրոնում Սանտա Կլաուս աշխատող տղամարդուն ձերբակալել են անպատշաճ գործողությունների համար՝ գրում է The Telegraph-ը:
Հաղորդվում է, որ Մասաչուսեթսի ոստիկանությունը ձերբակալել է 62-ամյա Հերբերտ Ջոնսին այն բանից հետո, երբ նա ձեռք է տվել թզուկի դերով հանդես եկող 18-ամյա աղջկա մարմնի ներքևի հատվածին:
Աղջիկը ոստիկանությանն է փոխանցել Սանտայի խոսքերը, որոնցում նա ափսոսանք էր հայտնել երիտասարդ չլինելու համար:
Ջոնսը ոստիկանությունում հերքել է բոլոր մեղադրանքները՝ վստահեցնելով, որ աղջկան չի դիպել:
Ջոնսն ու նրա ենթադրյալ զոհը նույն կազմակերպության աշխատակիցներ են, և կազմակերպությունն արդեն արձագանքել է տեղեկատվությանն ու մերժել Ջոնսի՝ Սանտա աշխատելու հնարավորությունը:










































