Վատիկանի թանգարանները նոր նախաձեռնություն են սկսել՝ Good morning Vatican Museums՝ առաջարկելով ցուցասրահներ և պատկերասրահներ այցելել վաղ առավոտյան։
Այժմ Վատիկանի թանգարաններն այցելությունների համար բաց կլինեն առավոտյան ժամը 6։00-ից, իսկ այցից հետո այցելուներին նախաճաշ է սպասվում Cortile della Pigna բիստրոյում։
Վաղ առավոտյան այցելուների խմբերն ականատես կլինեն, թե ինչպես են բացվում թանգարանների դռները։
Վատիկանի թանգարաններ առավոտյան այցի ժամանակ զբոսաշրջիկներին կուղեկցեն լիազորված էքսկուրսավարները։








































