Ամերիկացի մասնագետները ստացել են Սիրիայի Դումա քաղաքում (Արևելյան Գուտա) քիմիական հարձակումից տուժածների արյան և մեզի թեստերի արդյունքները, որոնցում առկա է քլոր և նյարդային պարալիտիկ նյութ։ Այս մասին հաղորդում է MSNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Հաղորդավարուհին հայտնել է, որ նմուշները հստակ ցույց չեն տալիս՝ «արդյո՞ք դա զարին է եղել»։ Նա նաև հավելել է, որ «ամերիկացի պաշտոնյաներն այժմ բավականին վստահ են՝ այդ հարձակման հետևում փաստացի կանգնած է Սիրիայի ռեժիմը»։
Կամավորական OSINT խմբի ուսումնասիրության մեջ նշվում է, որ «Մի-8» ուղղաթիռները, որոնցում քլոր է եղել, Դումա են ժամանել Բաշար Ասադի ռազմաօդային ավիաբազայից։











































