Ադելաիդայի համալսարանի ղեկավարության ներքո 10 գիտահետազոտական ինստիտուտների գիտնականներ եկել են այն եզրակացության, որ անկախ մարդկանց բանակցելու ունակություններից՝ տիեզերքում վաղ թե ուշ պատերազմ կսկսվի: Երբ դա տեղի կունենա, մասնակից պետությունները կարիք կունենան միջազգային պայմանավորվածությունների կամ կանոնների ցուցակի, որի համաձայն կորոշարկվեն կիրառվող զենքերի տեսականին և տիեզերական պատերազմների անցկացման այլ մանրամասներ: Այդ մասին տեղեկացնում է life.ru-ն:
Մինչև 2020 թվականը գիտնականները կմշակեն, կպաշտպանեն և հավանաբար ՄԱԿ-ին կներկայացնեն մի բանաձև, որը կամփոփի տիեզերքում պատերազմների անցկացման միջոցները, պայմանները և պատերազմող երկրների իրավունքները: Ըստ հետազոտողների՝ այս ամենը ահրաժեշտ է տիեզերական պատերազմների ընթացքում խախտումների և հանցագործությունների դիտարկման համար:











































