Ամերիկացի մոդել-տրանսգենդեր Լենյա Բլումը հայտարարել է Victoria’s Secret ներքնազգեստի բրենդի «հրեշտակը» դառնալու իր ցանկության մասին: Չնայած այն փաստին, որ ընկերությունը դեռ երբեք չի համագործակցել թխամաշկ տրանսգենդեր մոդելների հետ, աղջիկը շատ վճռական է տրամադրված:

Իր Twitter-ի էջում նա լողազգեստով իր նկարներն է հրապարակել:
«Փորձում եմ դառնալ առաջին թխամաշկ տրանս-մոդելը, որը ելույթ կունենա Victoria’s Secret-ի շոուի ժամանակ»,- նշել է նա մեկնաբանության մեջ:
https://twitter.com/leynabloom/status/983246493179105280?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Flifestyle%2F3960724-temnokozhyi-transhender-pytaetsia-stat-anhelom-Victorias-Secret
Մի քանի օրում մանեկենուհու հրապարակումը ավելի քան 90 հազար լայք է հավաքել: Աղջիկը նաև նշել է, որ խոշոր ընկերությունները ռիսկային են համարում գունավոր տրանսգենդերների հետ համագործակցությունը: Դա, նրա կարծիքով, արդարացված չէ:











































