«Հայտնվելով բարդ իրավիճակում, Դորտմունդի «Բորուսիա»-ն կենտրոնացավ և «Նապոլի»-ի դեմ հիանալի հանդիպում անցկացրեց` ցուցադրելով իր դասական ֆուտբոլը: Եվ կարելի է ասել, որ ամենալավը խաղադաշտում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն էր:
Նա գոլ չխփեց և ոչ էլ գոլային փոխանցում կատարեց: Բայց Հենրիխի տեխնիկապես հզոր և արագ ֆուտբոլը` հարուստ դիպուկ փոխանցումներով ամեն անգամ լուրջ բարդությունների առջև էր կանգնեցնում «Նապոլի»-ի պաշտպաններին:
Մի քանի անգամ Մխիթարյանի փոխանցումները չիրացրեց Լևանդովսկին, ով վատ հանդիպում անցկացրեց։ Մեկ անգամ Հենրիխը հարվածեց դարպասաձողին։ Դա տեղի ունեցավ մրցակցի ամբողջ պաշտպանությունը ճեղքելուց հետո։ Խաղի ընթացքում Մխիթարյանը մի քանի անգամ նման անցումներ կատարեց:
«Բորուսիա»-ն, ընդհանրապես, ավելի հզոր էր որպես թիմ: Չնայած թիմի կազմում առկա խնդիրներին, Յուրգեն Կլոպի սաներն այնպիսի խաղ ցուցադրեցին, որին դիմակայելը շատ դժվար էր»,- գրում է Terrikon կայքը:







































