Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան4-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը կիսեց միավորը Ռուսաստանը ներկայացնող Ալինա Կաշլինսկայայի հետ:
Հաղթանակներ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Կուրսովան: Ոչ-ոքի խաղացին նաև Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:
4-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը 3 միավոր ունի և առաջատարից հետ է մեկ միավորով: