Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձա¬կայ¬քում ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձա¬կայ¬քում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ։
Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարա¬զատ¬ներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն»:








































