Wednesday, 01 07 2026
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին

Պարզաբանում Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության դատախազությունը տարածել է պարզաբանում Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկու (Մաքսիմ Բայդակ) նկատմամբ քրեական հետապնդման իրական հանգամանքների վերաբերյալ: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ:

«Հաշվի առնելով, որ Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսու նկատմամբ իբր ապօրինի քրեական գործ հարուցելու, նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու մասին առանձին իրավապաշտպանների կողմից արված հայտարարությունները կարող են տեղի ունեցածի շրջանակներում իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափության նկատմամբ թյուր պատկերացումներ ձևավորել՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:

«Զվարթնոց» օդանավակայանում անձնական խուզարկությամբ Բոգդան Կալյուսկու մոտ հայտնաբերվել է իր լուսանկարներով, բայց երկու տարբեր անուններով ուկրաինական 2 տարբեր անձնագրեր. մեկը՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից տրված 27.01.2017թ.՝ Մաքսիմ Բայդակի տվյալներով, մյուսը՝ 22.01.2018թ. տրված Բոգդան Կալյուսկու տվյալներով: Պարզվել է, որ Մաքսիմ Բայդակը հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 2052 հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործունեության իրակա¬նաց¬ման հանրային կոչեր կամ ահաբեկ¬չութ¬յան հանրային արդարացում՝ որոնք կատարվել են զանգվածային տեղեկատվության միջոցների օգտա¬գործմամբ):

Մարտի 31-ին նշված անձը ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:

Պարզվել է նաև, որ Մաքսիմ Բայդակը մարտի 27-ին թիվ 613 չվերթով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով մուտք է գործել՝ օգտագործելով Բոգդան Կալյուսկու անվամբ տրված Ուկրաինայի քաղաքացու անձնագիրը:

Հասկանալի է, որ Հայաստան մուտք գործելիս սահմանային անցակետում նա որևէ խնդիր չի ունեցել այն պարզ պատճառով, որ Բոգդան Կալյուսկու անձի հետ կապված հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ տվյալներ չեն եղել:

Այսինքն ակնհայտ է, որ առերևույթ տեղի է ունեցել անձը հաստատող ոչ օրինական, կեղծված փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանի ապօրինի հատում, ինչի հիմքով էլ 2018թ. մարտի 31-ին հարուցվել է քրեական գործ՝ դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և համակողմանի քննությամբ պարզելու նպատակով: Ապրիլի 1-ին Մաքսիմ Բայդակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթղթերի օգտագործում) և 329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու) նախատեսված հանցավոր արարքների կատարման համար:

2018թ. ապրիլի 1-ին հարուցված այս քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Մաքսիմ Բայդակի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով:

Անընդունելի է, և որևէ տրամաբանական բացատրություն չունի գործի իրական և ամբողջական հանգամանքներին անտեղյակության պայմաններում ասուլիսային և նմանատիպ այլ ձևաչափերով փաստերի խեղաթյուրման միջոցով «իրազեկման», իսկ իրականում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների վարկը գցելու, տեղի ունեցածին քաղաքական աստառ հաղորդելու համառ հետևողականությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում