Այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն անդրադարձավ երիտասարդ ընտանիքների կողմից հիփոթեքային վարկով բնակարանների ձեռք բերմանը:
«Ինչպե՞ս կարելի է երիտասարդ ընտանիքների վարկային պայմանագիրը վերաձևակերպել և նրանց հնարավորություն տալ օգտվելու «Մատչելի բնակարան» ծրագրից»,- հարցրեց պատգամավորը:
Տիկին Կյուրեղյանի խոսքով՝ եթե հիշենք Սերժ Սարգսյանի 4 մլն-անոց Հայաստան ունենալու ծրագիրը, ուրեմն պետք է ամեն ինչ անենք՝ խթանելու երեխաների ծնունդը. «Իսկ նման քայլերը այդ գործոններից մեկը կարող է լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































