Արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի կրտսեր որդին՝ Հարին, շարունակում է իր ճամփորդությունը դեպի Հարավային բևեռ՝ չնայած վերջերս կոտրել է ոտքի մատը: Ավելի վաղ, շաբաթ օրն արքայազնը հասել էր Անտարկտիդա, հայտնում է spletnik.ru-ն:
Իր ճամփորդությունը Հարին սկսել է նոյեմբերի 19-ին: Հավանաբար, այն կտևի 16 օր: Սակայն ուշացման պատճառ կարող են դառնալ չնախատեսված հանգամանքները, օրինակ՝ վատ եղանակը:







































