Լատվիայում նոյեմբերի 21-ը, երբ Ռիգայի Maxima առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով 54 մարդ զոհվեց, հարկավոր է պաշտոնապես Լատվիացի ժողովրդի միասնության օր հայտարարել: Այդ նախաձեռնությամբ է հանդես եկել հայտնի իրավապաշտպան և իրավաբան Ելենա Բաչինսկայան:
Նրա խոսքերով՝ մոտակա ժամանակներս ազգային խորհրդարանի պատգամավորներին կառաջարկվի փոփոխություններ կատարել տոների, հիշատակի օրերի մասին օրենքում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Իրավապաշտպանը համոզված է, որ այս ողբերգությունը, «անկախ ազգային պատկանելությունից, լեզվից, քաղաքական հայացքներից և սոցիալական դիրքից, միավորել է Լատվիայի բոլոր բնակիչներին»:









































