«Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը այսօր ԱԺ ամբիոնի մոտ վառեցին «Ազատության ջահը»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատգամավոր Արարատ Միրզոյանը նշեց, որ ակցիան ուղերձ էր հասարակությանը․ «Մարդկանց կոչ ենք անում գալ Ազատության հրապարակ և կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը»:







































