Սիրիայի տարբեր շրջաններում Բաշար Ասադի զորքերի և ռազմական ենթակառուցվածքների հրատապ տարհանում է նկատվում, հաղորդում է Sawt Beirut լիբանանյան ռադիոալիքը։
Հոմս նահանգի բնակիչները հայտնում են կեսգիշերին մոտ ինքնաթիռների ինտենիսվ թռիչքների մասին։ Ենթադրվում է, որ սիրիացիները տարհանում են ինքնաթիռները ռուսների վերահսկողության ներքո գտնվող Հմեյմիմ օդանավակայանից։
Ասադի ուժերը տարհանում են զինծառայողների շտաբ գրասենյակները և ռազմական ենթակառուցվածքների տարրերը, առաջին հերթին Դամասկոսից և արվարձաններից։
Նշվում է նաև, որ «Հըզբոլլահ» խմբավորման անդամների ավտոմեքենաները հատել են Լիբանանի հետ սահմանը։ Ենթադրվում է, որ նրանց առաջնորդները Լիբանան են տեղափոխվում՝ ԱՄՆ-ի և դաշնակիցների հարվածներից խուսափելով։
Ակտիվիստները հաղորդում են, որ Ասադի զորքը և նրան աջակցող շիա խմբավորումները փորձում են Դեյր էզ Զոր քաղաքի շրջան տեղափոխվել։







































