Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Հայաստանի բուսական աշխարհին մեկ շաբաթում հասցվել է ավելի քան 14 մլն դրամի վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապրիլի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 35 իրավախախտում, 11-ի (2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Այս մասին  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 14.277.900 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 17 դեպք:

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 14.277.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել  100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Լոռի՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամ և ապօրինի ծառահատման 10 դեպքով (74 բոխի, 19 կաղնի, 10 բարդի, 5 թխկի, 2 հաճարենի, 8 լորենի, 6 հացենի)՝ 4.652.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Տավուշ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.600 ՀՀ դրամ և ապօրինի ծառահատման 4 դեպքով (4 բոխի, 2 կաղնի, 1 հացենի, 1 հաճարենի, 2 թխկի, 2 լորենի, 25 հաճարենի)՝ 6.917.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որոնց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Արմավիր՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (36 բարդի) հաշվարկվել է 2.044.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ 

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով հաշվարկվել է 504.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 87.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Շրջակա միջավայրի պահպանություն

Գեղարքունիք՝ հատուկ պահպանվող տարածքում առանց փորձաքննական դրական եզրակացության գործունեության իրականացման դեպքի վերաբերյալ գործը գտնվում է քննության ընթացքում։

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Շիրակ՝ կանխվել է ձկան ապօրինի որսի 2 դեպք, նշանակվել է 100.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։

Երևան՝ Երևանյան լճում հայտնաբերվել է 1 հատ 10մ երկարությամբ ձկնորսական ցանց, ինչը դուրս է բերվել լճից և առգրավվել։ 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Արարատ՝  հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Երևան՝ Դավիթ Բեկ 174/34 հասցեի հարակից ձորից փոշու արտանետումների վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ, գործը գտնվում է քննության ընթացքում։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները և վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախտման 11 դեպք:

Արագածոտն՝ 5 տնտեսվարողի նկատմամբ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։

Վայոց Ձոր՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Երևան՝ 5 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում