Ցանկացած պահի կարող է անկանխատեսելի զարգացումներ լինել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Հայաստանում ցանկացած պահի կայծ կլինի: Ապատիայի խնդիր կա, բայց հասարակության ներսում լատենտ պրոցեսներ են: Ատելություն է խայտառակ մեծության, որը նույնիսկ այնքան էլ լավ չէ, որը կարող է խանգարել ժողովրդավարացման պրոցեսներին»,-նկատեց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ազգային համաձայանության կառավարության դեպքումք քաոս չի լինի․ «Բոլորի հետ համագործակցություն տեսնում ենք, նույնիսկ ՀՀԿ-ականների, եթե բոլորն ունեն ընդհանուր նպատակ»:









































