Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը կրկին ենթարկվել է ականանետային հարձակման, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ ավելի քան 20 մարդ՝ հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը:
Ականներն ընկել են քաղաքի կենտրոնական մասում՝ Բաղդադի փողոցում տեղակայված բնակելի տների վրա, ևս մի քանիսը պայթել են Մասաքին Բարզա շրջանում՝ վերականգնողական բժշկական կենտրոնի մոտ:










































