Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մալքումյանը հայտարարեց, որ անկասկած՝ պետք է վավերացվի այս համաձայնագիրը, սակայն նշեց նաև իր մտահոգությունները. «Այն, ինչ որ չի արվել 10 տարում, ինչպե՞ս պետք է 2-3 տարում վդռուգ միանգամից մոբիլիզացվենք և էդ պարտավորությունները կատարենք: Մենք հավատո՞ւմ ենք, որ շատ արագ ազատ, արդար մրցակցային հարաբերությունները ձևավորվելու են: Իհարկե՝ ոչ: Մենք հավատո՞ւմ ենք, որ ստեղծված արդյունքը արդարացի կբաշվի: Իհարկե՝ ոչ»:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի այն դրույթին, որ պետք է Հայկական ատոմակայանի անվտանգ ապագործարկման համար ճանապարհային քարտեզ կամ գործողությունների պլան ընդունվի, Մելքումյանը նշեց. «Նոր ատոմակայանի կառուցումը միլիարդավոր դոլարներ է պահանջում: Այսօր Ռուսաստանը 20 մլրդ դոլար ներդնում է Թուրքիայում նոր ատոմակայան կառուցելու համար: Բելառուսը երկու խոշոր ատոմակայան է կառուցում:
Իսկ մենք ի՞նչ ենք ուզում ասել՝ որ կգնանք ապագործարկման ժամանակացույց կկնքենք, էդ պարտավորությունը կստանձնենք, բա որ 1-2 տարուց նոր ռեակտորի գումարը չգտնենք, ի՞նչ ենք անելու. էդ գումարը լինելո՞ւ է: Եթե 7-8 տարի է՝ այդ գումարը չի եղել, որտե՞ղ է երաշխիքը, որ կլինի սրանից հետո: Մինիմում 5-6 հազար մլրդ Հայաստանում ո՞վ է ներդնելու՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային պրոբլեմները: Այսօր Ադրբեջանն էլ է ուզում 25-30 մլրդ-ով նոր ատոմակայան կառուցել: Այնպես որ, ԵՄ-ի հետ բանակցություններում ատոմակայանի ապագործարկման ժամանակացույցը կազմելու ժամանակ պետք է հստակ լինի, որ դա չեղարկվում է, եթե չի կառուցվում նոր ռեակտորը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































