Գինեսի ռեկորդների գրքի վարկածով մոլորակի ամենատարեց տղամարդ է ճանաչվել ճապոնական Հոկայդո կղզու 112-ամյա բնակիչը:
Մասաձո Նոնակայի ամբողջական տարիքը 112 տարի և 259 օր է: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը այցելել է նրան ապրիլի 10-ին, որպեսզի հանձնի հավաստագիրը:
Ավելի վաղ երկարակեցության ռեկորդը սահմանել էր իսպանացի 113-ամյա Ֆրանցիսկո Օլիվերեն, ով մահացավ այս տարվա փետրվարին:

Մոլորակի ամենատարեց կինն է համարվում 117-ամյա ճապոնուհի Նաբի Տաձիման:









































