Սպիտակ տան կայքում հրապարակված տեղեկատվությունը միակողմանի է լուսաբանում Ժնևում բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:
Աֆհամը հայտարարել է, որ կայքում հրապարակված տեղեկատվական թերթիկի որոշ տերմիններ և արտահայտություններ չեն համապատասխանում «համատեղ գործողությունների ծրագրի» տեքստին:
«Համատեղ գործողությունների ծրագրի չորս էջանոց տեքստը Ժնևում բանակցություններին ձեռք բերված համաձայնագրի արդյունք է, և բոլոր բառերն ու արտահայտությունները ուշադիր կերպով ստուգել են բոլոր կողմերը: Բանակցությունների երկարատև լինելու պատճառներից մեկն էլ համատեղ գործողությունների ծրագրի տեքստում բառերի ընտրությունն էր, մասնավորապես՝ իրանական պատվիրակության կողմից»,- նշել է նա:








































