Հնեաբանների միջազգային խումբը հնագույն ծովային սողունի ծնոտոսկր է հայտնաբերել, որի տարիքը հասնում է 205 միլիոն տարվա: Կմախքի հատվածը պատկանում է 26 մետրանոց հսկայական իխտիոզավրին, որն իր չափսերով համեմատելի է միջին չափսերի կապույտ կետի հետ:
Կենդանու մնացորդները գտնվել են 2016 թվականին՝ Բրիտանական Սոմերսեթ կոմսության Լիլստոք գյուղի ծովափին:

Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս իխտիոզավրն ապրել է մեզոզոյան դարաշրջանում, երբ երկրի վրա արդեն բնակվել են դինոզավրերը:
Կապույտ կետը համարվում է ներկայումս երկրի վրա բնակվող ամենամեծ կենդանին, և հավանաբար երկրի վրա երբևէ գոյություն ունեցած կենդանիներից ամենամեծը: Սեռահասուն կապույտ կետերի երկարությունը հասնում է 33 մետրի, իսկ քաշը կարող է գերազանցել 150 տոննան:










































