Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տարեց տղամարդիկ և կանայք կարող են ուղեղի այնքան բջիջներ արտադրել, որքան երիտասարդ տարիքում։ Այս մասին հաղորդում է Cell Stem Cell գիտական պարբերականը։
«Մենք պարզել ենք, որ տարեց մարդիկ գիպոկամպի (ուղեղում մարդկանց հույզերի ձևավորման գոտին) հազարավոր նեյրոններ արտադրելու նույն հնարավորությունն ունեն, ինչ երիտասարդ տարիքում»,-ասել է հետազոտության ղեկավար Մաուրա Բոլդրինին։
Գիտափորձին մասնակցել են 14-79 տարեկան կանայք և տղամարդիկ։










































