ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որին դեռ կասկածում են Կրեմլի հետ կապերի մեջ, կապված է Մոսկվայի Սոլնցևսկի շրջանի կազմակերպված հանցախմբի, երգիչ Էմին Ագալարովի, հումորիստ Վլադիմիր Վինոկուրի և Միսս Տիեզերք-2012-ի միջոցով։ Նման եզրակիացության է հանգել The Insider պարբերականը։
Նշվում է, որ երգիչ Էմին Ագալարովը ԱՄՆ գոծող նախագահի հետ ծանոթացել է Միսս Տիեզերք 2012 Օլիվիա Կալպոյի միջոցով, որը ժանանակին նկարահանվել է Ագալարովի տեսահոլովակում։ Ի դեպ, տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել է նաև Դոնալդ Թրամփը։

Պարբերականը նաև ենթադրում է, որ Դոնալդ Թրամփը կապված է Օդեսայի կրիմինալ հեղինակությունների հետ, օրինակ՝ Ֆելիքս Սատերի։
Ռուսաստանում Թրամփ Թաուեր կառուցելու հնարավորությունը Սատերը համարել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները հարթելու հնարավորություն, առավել ևս, որ այդ ժամանակ ԱՄՆ-ն նախագահական ընտրությունների շեմին էր։ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը նույնիսկ նամակներ է հղել Վլադմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին՝ առաջարկելով բարձրագույն մակարդակով աջակցել երկնաքերի կառուցման նախագծին։








































