Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Կոլորադո նահանգի բնակիչ Ջեն Վեսթի հետ: Նա նորածին որդու հետ տանն է եղել, երբ ինչ-որ մեկը անսպասելիորեն զանգել է նրան տան հեռախոսին, սակայն կինը չի հասցրել վերցնել: Տեսնելով համարը՝ կինը քիչ է մնացել կորցնի գիտակցությունը. համարը եղել է 1-666-666-666, հայտնում է Metro-ն:
Դրանից հետո կինը ստացել է 38 հատ SMS-հաղորդագրություն «Սատանա» բառով: Բարեբախտաբար, նրա հետ ոչինչ տեղի չի ունեցել:
«Գիշերվա մնացած մասը ես աղոթում էին Ասծուն, որ օգնի ինձ: Ես շատ էի վախենում, որ իմ կամ երեխայի հետ ինչ-որ բան կպատահի: Բարեբախտաբար, ոչ մի տհաճ բան նրա հետ տեղի չունեցավ»,- պատմել է ամերիկուհին:
Լրագրողները եկել են եզրակացության, որ պարզապես որոշել են կնոջը ծաղրել կամ հունից հանել:









































