Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախագահական նստավայրի դիմաց «Վիլնյուս կամ հրաժարական» պաստառով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու իր կողմնակիցները եռօրյա նստացույց են հայտարարել:
«Առաջին լրատվական»-ը Հայրիկյանից հետաքրքրվեց՝ իրեն չի՞ բավարարի Վիլնյուսի գագաթնաժողովում ստորագրվելիք որևէ ձևաչափով փաստաթուղթ, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Այս փուլում մենք ունեինք ձեռքբերում, և այդ ձեռքբերումից հրաժարվելը նշանակում է մեր ազգային շահերին դեմ դուրս գալ»:
Հայրիկյանի գնահատմամբ՝ սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչինչ չարժե միջպետական հարաբերություններում. «Ավելին՝ Հայաստանի իշխանությունները իրենց նախկին «և-և» հայտարարության համաձայն՝ կարող են գնալ և ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»:
Իսկ եթե դա տեղի չունենա, Պարույր Հայրիկյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը:








































