ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված «Իմ քայլը» նախաձեռնությունը «յուրահատուկ» է որակում, սակայն մանրամասն կարծիք չի հայտնում:
«Օրակարգում չեմ տեսնում հարց, թե արդյոք նրանց կհաջողվի՞ կանխել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու մտադրությունը: Եթե ասածս հիմնավորեմ, կնշանակի, որ այսօրվա սուրբ օրը իմաստազրկեմ: Այո, այսօր սուրբ օր է»,-ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: