Ապրիլի 8-ին Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում սպանվել է օրենքով գող 59-անյա Գայոզ Զվիադադզեն՝ հանցագործ աշխարհում հայտնի որպես Գիա Քութաիսկի: Ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նաև նրա ուղեկիցը, որի ինքնությունը դեռ պարզ չէ: Այս մասին տեղեկացնում է ceipo.com.ua-ը:

Նախնական տվյալներով՝ Զվիադադզեի սպանությունը կարող էր մեկ այլ օրենքով գողի՝ Նոդար Ասոյանի (Նոդար Ռուստավսկի) հետ հակամարտության հետևանքը լինել. Հանցագործ հեղինակությունների միջև վեճը Ռոստովի շրջանում ազդեցության գոտու շուրջ է եղել:
Նույն հակամարտության հետ են կապում նաև 2017թ. քութաիսցի օրենքով գող Գոչա Ալաիձեի (մականունը՝ Ալֆասոն) վրա կատարված մահափորձը: Նոդարին հակառակ՝ Գիան և Ալֆասոնը «գողական ընտանիք» էին ընդունել Արթուր Աթաբեկյանին, ով անցյալ ամռանն իրեն հայտարարեց Դոնի Ռոստովի «գող» և այդպես էլ չունդունվեց Ասոյանի կողմից: Այդ առիթով քութաիսցիները մի քանի անգամ Նոդարին կանչել են դեմ առ դեմ հանդիպման, սակայն նա տարբեր պատճառաբանություններով խուսափել է հանդիպումից:









































