Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է, որ թիմը կարող է արժանապատիվ խաղ ցուցադրել նաև առանց Լիոնել Մեսսիի:
Արգենտինացի մասնագետը նշել է, որ իր հայրենակիցը մեծ դերակատարություն ունի կատալոնացիների համար, սակայն նաև հայտնել, որ «կապտանռնագույններ»-ը բավականաչափ հզոր են նաև առանց իրենց առաջատարի:
«Մենք կորցրել ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ինչը միշտ էլ բարդություններով է ուղեկցվում: Եթե «Բարսելոնա»-ի մրցակիցը լինեի, կմտածեի, որ դա մեծ հաջողություն է: Բայց մեր թիմը հարուստ է հզոր ֆուտբոլիստներով: Ուստի` Մեսսիի բացակայությունը անհաջողությունների արդարացում չէ»,- ասել է Մարտինոն:







































