Դենվերում երիտասարդները որոշել են հարվածել անցորդներին ձնագնդիկներով: Նրանք անցորդներին խփել են մեծ ոգևորությամբ՝ սպասելով փոխադարձ պատասխանի ու ակտիվ խաղի:
Հարվածի տակ հայտնվողների մեծ մասն անցել է միանգամայն անտարբեր, մյուսները զարմանքով տվել են «ինչի՞ համար» հարցը, ընդամենը մի աղջիկ է խղճացել նրանց խաղընկեր չունենալու համար, վարանել՝ ներքաշվելու խաղի մեջ, սակայն խաղին խաչընդոտել է ձեռնոց չունենալը:
Անցորդ տղաներից միայն մեկն է զայրացել, հայհոյել նրանց ու ձնագնդիկով պատասխան հարված հասցրել, սակայն ոչ թե գոտկատեղից ներքև, այլ գլխին:









































