Քիչ առաջ նախագահական նստավայրից դուրս եկավ ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը, որն ասաց, որ իրեն առաջարկել են հանդիպել նախագահականի նամակների բաժնի պատասխանտու ոմն Աիդայի հետ: Կին ազատամարտիկը մերժել է այդ առաջարկը: Նա բարձրախոսով հարցրեց, թե ճի՞շտ է արել, որ չի հանդիպել Աիդայի հետ: Բոլորը բղավեցին՝ այո, միանշանակ:
ՀԱԿ ակտիվիստ կանանցից մեկն էլ ասաց՝ ի՞նչ նամակների բաժին, «նարկամանը» (նկատի ունի Սերժ Սարգսյանին) ոնց կարա նամակ կարդա:
Ակցիան այս պահին նախագահականի դիմաց շարունակվում է:









































