Այսօր Թուրքիայի Անթալիա քաղաքում կմեկնարկի շախմատի աշխարհի 2013թ. թիմային առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Ուկարինայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Գերմանիայի, Ադրբեջանի, Թուրքիայի և Եգիպտոսի հավաքականները:
Մրցաշարը կազմված է 9 տուրերից: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17:00-ին, իսկ վերջին՝ 9-րդ, պարտիան՝ 12:00-ին:
Առաջին տուրում գործող չեմպիոն Հայաստանի հավաքականի մրցակցիը Ռուսաստանի ընտրանին է: Մրցավեճերի զույգերը հետևյալն են՝
Հայաստան – Ռուսաստան՝
Լևոն Արոնյան – Վլադիմիր Կրամնիկ
Սերգեյ Մովսեսյան – Սերգեյ Կարյակին
Վլադիմիր Հակոբյան – Ալեքսանդր Գրիշչուկ
Գաբրիել Սարգսյան – Յան Նեպոմնիաշչի








































