«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններով:
Չիլիացի մասնագետը հիանալի գիտի դարպասապահի հնարավորությունների մասին և ցանկանում է ձեռք բերել նրա իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Անգլիական ակումբում այլևս չեն վստահում դարպասապահին` Ջո Հարթին և ենթադրում են, որ Կասիլյասի օգնությամբ թիմը մեծ հաջողությունների կհասնի:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ի կազմում Կասիլյասը խաղադաշտ դուրս չի գալիս Իսպանիայի առաջնության խաղերում:







































