Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի կարծում, թե ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը պարտադիր ձեռք է բերելու հարձակվողի իրավունքներ: Մասնագետը վստահ է, որ գերմանացի հարձակվող Լուկաշ Պոդոլսկու` շարք վերադառնալուց հետո թիմը զգալի կհզորանա:
«Կարծում եմ` մենք կարող ենք տիտղոսներ նվաճել նաև առանց կադրային փոփոխությունների: Հարձակման գիծը հզորացնելու լուրջ անհրաժեշտություն չկա: Լուկաշ Պոդոլսկին դեռ լիովին չի ապաքինվել: Երբ նա խաղադաշտ վերադառնա, մենք այլևս խնդիրներ չենք ունենա հարձակման գծում:
Իհարկե, դեմ չեմ լինի հարձակվողի տրանսֆերի ձեռքբերմանը: Ես չեմ ասում, որ ընտրության հարցում միշտ ճիշտ որոշումներ եմ կայացնում: Բայց պետք է հասկանալ, որ ձմռանը դժվար է լավ մարզավիճակում ֆուտբոլիստի իրավունքներ գնել»,- ասել է մասնագետը:








































