Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը միջուկային ծրագրի հարցով «վեցյակ»-ի հետ համաձայնության գալուց հետո մտադիր է մեծացնել մինչև 5% ուրանի հարստացման արտադրությունը՝ հաղորդում է Fars գործակալությունը:
«Մինչև 5% ուրանի հարստացման արտադրությունը չի նվազեցվի, ընդհակառակը՝ կմեծացվի: Սակայն մենք պարտավորվել ենք առաջիկա վեց ամիսների ընթացքում դադարեցնել մինչև 20% ուրանի հարստացումը»,- ասել է Սալեհին:
Սալեհին ընդգծել է, որ «վեցյակ»-ի հետ կնքված համաձայնագրի արդյունքում Իրանը ոչինչ չի կորցրել, իսկ պատժամիջոցների համակարգը «շարժվել» է: Նա նշել է, որ Իրանը համաձայնվել է դադարեցնել մինչև 20% ուրանի հարստացումը:
«Դա կարծես կռունկ լինի, որը մենք ծածկել ենք: Եթե նրանք (Արևմուտքի երկրները-1in.am) չկատարեն իրենց պարտականությունները, մենք կրկին կբացենք այն»,- ասել է Սալեհին:










































